Логотип

Անիտա Հիպեր․ Բաքվում պահվող հայ գերիների հարցը պետք է լուծում ստանա

Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը Բրյուսելում կայացած ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների խնդրին և այդ հարցի քննարկմանը՝ Ադրբեջանի հետ շփումների շրջանակում։ Նա վերահաստատել է ԵՄ դիրքորոշումը՝ ընդգծելով, որ այս կարևոր հումանիտար հարցը պետք է լուծում ստանա։

«Ընդհանուր առմամբ, մենք աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ գործընթացում։ Մենք ցուցաբերել ենք մեր աջակցությունը և մի քանի տարիների ընթացքում աշխատել կողմերի ու միջազգային գործընկերների հետ՝ երկարաժամկետ խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար», — նշել է նա։

Հիպերը հավելել է, որ նման կարևոր հումանիտար խնդիրները պետք է լուծվեն, այդ թվում՝ անհայտ կորածների ճակատագիրը և Ադրբեջանում պահվող հայերի հարցը։

Alpha News