Логотип

Թաթոյան․ Հայաստան տեղի են ունեցել նոր ներխուժումներ և իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից

Հայաստանի Հանրապետություն տեղի են ունեցել նոր ներխուժումներ և ՀՀ իշխանությունները թաքցրել են դա մեր հանրությունից։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

«Ես հիմա փաստերով կներկայացնեմ դրանք և թե ինչ անվտանգային մարտահրավերներ ու խնդիրներ ունենք։ Սրանք օբյեկտիվ փաստեր են՝ հաստատված արբանյակային լուսանկարներով»,–ասաց Թաթոյանը՝ քարտոեզի վրա ներկայացնելով այդ հատվածները։

Նրա խոսքով, դրանցից առաջինը Վարդենիսում տեղի ունեցածն է. «Սա նոր դիրքի տեղակայում է ՀՀ տարածքից ներս և ներխուժում Հայաստանի ինքնիշխան տարածք։ Մինչև 2025–ի հուլիսի 31–ը այս դիրքը գոյություն չի ունեցել ըստ արբանյակային լուսանկարների։ Դա տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19–ը։ Սա մարտական հերթապահություն կրող ադրբեջանական դիրք է, որտեղ խոշոր տրամաչափի զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր են։ Խոսքը վերաբերում է նռնականետերին, ականանետերին, այլ խոշոր տրամաչափի զինատեսակներին, նաև հրաձգային կետեր են նախատեսված՝ առանձին նախատեսված կոմունիկացիաներով։

Այդ դիրքից Սոթքի հանքավայր 4 կմ է, մենք տեսնում ենք, որ ուղիղ թիրախի տակ է հայտնվել Սոթքի հանքավայրը։ Այդ դիրքից նշանառության տակ է նաև Վարդենիսի Կութ գյուղը։ Աիդ դիրքից 2 կմ հեռավորության վրա հայկական արոտավայրերը, վարելահողերը, խոտհարքներն են։ Բացի այդ, այդ դիրքից մինչև մեր ճանապարհը 200 մետր է։

Այս դիրքը նպատակ ունի ոչ միայն ճնշել, թիրախի տակ պահել քաղաքացիական վնակավայրերը, այլ նաև ճնշող, վտանգող նշանակություն ունի մեր զինվորականների համար, նրանք ուղիղ թիրախի տակ են պահում մեր զինվորականներին։

Նրանք այնքան են ամրապնդվել, որ այնտեղ ունեն արևային պանելներ, ամրացման աշխատանքներ և այլն»,–ասաց Թաթոյանը։

News.am