Логотип

Զախարովա․ Երախտապարտ ենք ՀՀ-ին՝ Իրանից ՌԴ քաղաքացիների ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար

Մենք երախտապարտ ենք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքմենստանի իշխանություններին՝ համապատասխան ցամաքային սահմաններով Իրանից ՌԴ քաղաքացիների անխոչընդոտ ելքն ապահովելու հարցում ցուցաբերած աջակցության համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանցիներին խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ Իսլամական Հանրապետություն այցելելուց։ Այս կամ այն պատճառով Իրանում գտնվող հայրենակիցներին խնդրում ենք փորձել հնարավորինս շուտ լքել երկիրը»,- նշել է նա։

News.am