Логотип

Հետաձգվել է Իրանի սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը

Թեհրանում հետաձգվել է Իրանի սպանված Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը։ Այս մասին հայտնում է Tasnim-ը։

Միջոցառման կազմակերպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցրել Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային զոհերի: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին: Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման ժամանակ սպանվել են նաև Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմի մեջ է մտել նաև «Հեզբոլլահ» շարժումը: Իսրայելը հայտնել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին և ներխուժել հարավային Լիբանան:

News.am