Логотип

Ինչպե՞ս է Միրզոյանի նամակն ընկել արևմտյան ռադիոկայանի ձեռքը. Զախարովան՝ արտահոսքի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տարածած արտահոսքը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Երևանը Բրյուսելից «օպերատիվ արձագանքման խումբ է խնդրել հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու համար»։

«Լուրի գլխավոր տարածողներից մեկը դարձավ արևմտյան պետությունների և հատուկ ծառայությունների հետ իր փոխկապակցվածությամբ հայտնի ռադիոկայանի հայաստանյան ստորաբաժանումը։ Շատ հետաքրքիր կերպով նրա տրամադրության տակ է հայտնվել Հայաստանի ԱԳ նախարարի նամակը։ Թե ինչպես է այն ընկել նրանց ձեռքը՝ անհասկանալի է։ Բայց հնարավոր է՝ դա հենց առաջին «հիբրիդային հարձակումներից» մեկն է։ Թերևս նրանք ինչ-որ բան են կոտրել։ Միգուցե նրանք գողացել են այդ նամակը», – հավելել է Զախարովան։

Ինչ վերաբերում է հարցի էությանը, ապա Հայաստան արագ արձագանքման խումբ ուղարկելը «մոլդովական սցենարի» ակնհայտ պրոյեկցիա է։ Դիվանագետի խոսքով` նշված լրատվամիջոցի լրագրողներն իրենք նշում են, որ անցյալ տարի եվրոպական «դեսանտն» աշխատել է Քիշնևում՝ իշխանություններին աջակցելու «Ռուսաստանի ապատեղեկատվությանը հակազդելու» հարցում։ Ռուսաստանում, իրենց հերթին, նրանց շատ լավ տեսել են «ժողովրդավարության պաշտպանության» գործում։ Այդ խումբը պարզապես արգելափակում էր ցանցում առկա անցանկալի բովանդակությունը։ Նրա կարծիքով՝ «արագ արձագանքման խմբի» ակտիվ ներգրավումը դժվար թե ամրապնդի Հայաստանի իրական ինքնիշխանությունը։ Ավելի շուտ՝ ամեն ինչ հակառակը կլինի։

Մոսկվայում միևնույն ժամանակ արձանագրել են Հայաստանի արդարադատության նախարարության մեկնաբանությունն այն մասին, որ այդ խմբի աշխատանքը չի լինելու ընդդեմ Ռուսաստանի։ Իր կողմից Ռուսաստանը, հայկական կողմի դիմումի առկայության դեպքում, պատրաստ է ուղարկել նմանատիպ խնդիրներով զբաղվող խումբ։ Ընտրական ընթացակարգերի վերաբերյալ բոլոր անհրաժեշտ իրավասություններով օժտված է նաև ԱՊՀ-ն, որի անդամ է Հայաստանը՝ ի տարբերություն Եվրամիության։ Երևանը միշտ հնարավորություն ունի դիմելու ԱՊՀ գործադիր կոմիտե։

Sputnik Արմենիա