Ռուս ռազմական փորձագետ Բորիս Ռոժինի Colonelcassad տելեգրամյան ալիքը տեսանյութ է հրապարակել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մասնակցությամբ։
«Հաստատող տեսանյութ։
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը ողջ է։ Ավելի վաղ հաղորդվում էր, թե նա սպանվել է «Էպշտեյնի կոալիցիայի» հարվածների ժամանակ», – ասված է ալիքի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ահմանիդեժադի մահվան մասին մարտի 1-ին հայտնել Է Iranist Telegram-ալիքը։
News.am
