Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին X սոցիալական ցանցում մեկնաբանել է Վաշինգտոնի հայտարարությունները Իրանի տարածք ներխուժման մասին։
«Որոշ ամերիկացի պաշտոնյաներ հայտարարել են, որ մտադիր են մի քանի հազար զինվոր տեղակայել Իրանում։ Իմամ Խոմեյնիի և Իմամ Խամենեիի քաջարի որդիները սպասում են ձեզ՝ պատրաստ լինելով անպատվել այս կոռումպացված ամերիկացի պաշտոնյաներին՝ սպանելով և գերի վերցնելով հազարավոր մարդկանց»,- գրել է Ալի Լարիջանին։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը չորեքշաբթի չէր բացառել ԱՄՆ-ի ցամաքային գործողության հնարավորությունը Իրանում, սակայն նշել է, որ այս պահին նման ծրագրեր չկան։
«Դա ներկայում գործառնական ծրագրի մաս չէ, սակայն ես, անշուշտ, երբեք չեմ բացառի ռազմական տարբերակները Միացյալ Նահանգների նախագահի կամ Գերագույն գլխավոր հրամանատարի (Դոնալդ Թրամփի) անունից, և նա իմաստուն կլինի նույնը չանել»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Լևիթը՝ ի պատասխան Իրանում ցամաքային գործողության հնարավորության և նպատակների մասին հարցին։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մարտի 3-ին Կոնգրեսում լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է ցամաքային զորքեր տեղակայել Իրանում։
News.am
