Логотип

Թրամփը Զելենսկուն Ուկրաինայում խաղաղության խոչընդոտ է անվանել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ժամանակն է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիր կնքի Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալ:

«Զելենսկին պետքէ գործի անցնի և գործարք կնքի», – ասել Է Թրամփը Politico պարբերականին։

Նա կարծում է, որ Զելենսկուն ավելի քիչ հաղթաթուղթ է մնացել, քան նախկինում էր։

«Անհնար է պատկերացնել, որ հենց նա (Զելենսկին – խմբ.) է խոչընդոտ Ուկրաինայում խաղաղության համար», – ասել է Թրամփը:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է համաձայնագիր կնքել:

Sputnik Արմենիա