Իրանն անօդաչուներով հարված է հասցրել Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիթ ավիաբազային և Մերոն բազայի ռադիոլոկացիոն կայանին։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության ՀՕՊ ուժերի շտաբը։
Նշվում է, որ Իրանի ռազմածովային ուժերն անօդաչուներով հարված են հասցրել նաև Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմաբազային։
Միևնույն ժամանակ Իրանի Խաթամ ալ Անբիա ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության հարվածներն առաջիկա օրերին ավելի ուժեղ և լայնածավալ կդառնան։
Sputnik Արմենիա
