Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է գործողությունների կարգը զորահավաք №1 հայտարարման դեպքում, տեղեկացրել են տեղի լրատվամիջոցները։
Նշվել է, որ զորահավաք հայտարարելու դեպքում զինված ուժերը բերվում են լիակատար մարտական պատրաստության վիճակի, միաժամանակ սկսվում է պահեստում գտնվող զինծառայողների զորակոչ։
Հայտարարվել է, որ զորահավաքի միջոցառումների շրջանակում զորամասերը հանվում են մարտական դիրքեր կամ նախապես նշանակված որոշակի շրջաններ։
Ընդգծվել է, որ այդ միջոցներն ուղղված են բանակի օպերատիվ պատրաստության ապահովման և հնարավոր սպառնալիքներին արագ արձագանքելու հնարավորության համար։
News.am
