Логотип

Բաղայի. ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ կանխամտածված քիմիական պատերազմ է

Իրանցի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմը նոր վտանգավոր փուլ է թևակոխել՝ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքին հասցված կանխամտածված հարվածներով։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։

«Վառելիքի պահեստների վրա այս հարձակումներն այլ բան չեն, քան կանխամտածված քիմիական պատերազմ իրանցի քաղաքացիների դեմ։ Հարձակվելով վառելիքի պահեստների վրա՝ ագրեսորները օդ են արտանետում վտանգավոր նյութեր և թունավոր տարրեր՝ թունավորելով քաղաքացիական բնակչությանը, քայքայելով շրջակա միջավայրը և զանգվածաբար վտանգելով մարդկանց կյանքը»,- նշել է Բաղային։

Ըստ նրա, այս էկոլոգիական և հումանիտար աղետի հետևանքները չեն սահմանափակվի Իրանի սահմաններով։

«Այս հարվածները ռազմական հանցագործություններ են, հանցագործություններ մարդկության դեմ և ցեղասպանություն՝ բոլորը միասին»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնի էր դարձել Թեհրանում և Ալբորզ նահանգում նավթապահեստներին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած բազմաթիվ հարվածների մասին։ Կան զոհեր։

News.am