Логотип

Իրաքի շիաների առաջնորդ Ալի աս-Սիստանին կոլեկտիվ ջիհադ է հայտարարել՝ ի պաշտպանություն Իրանի

Իրաքի շիաների բարձրագույն կրոնական առաջնորդ այաթոլա Ալի աս-Սիստանին կրոնական որոշում (ֆեթվա) է հրապարակել՝ կոչ անելով ժողովրդական աջակցություն ցուցաբերել Իրանին տարածաշրջանում շարունակվող պատերազմի ֆոնին, հայտնում է Middle East Online-ը։

Պարբերականը նշում է, որ Սիստանին նման աջակցությունը բնորոշել է որպես «կոլեկտիվ ջիհադի» ձև. դա կրոնական պարտականություն է, որը պարտադիր է դառնում հասարակության համար, եթե մուսուլմանների կամ իսլամական սրբավայրերի պաշտպանության համար ուժերը բավարար չեն։

Ըստ պարբերականի, Սիստանին ֆեթվան հրապարակել է հակամարտության սրման ֆոնին, ինչը կարող է ուժեղացնել մտահոգությունները, որ Իրաքը կներքաշվի տարածաշրջանային առճակատման մեջ։

News.am