Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան նախազգուշացրել է, որ Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հակամարտությունը թևակոխել է «նոր փուլ»։ Նա հերքել է այն ենթադրությունները, թե պատերազմը կարող է շուտով ավարտվել, և ակնարկել է ողջ տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հնարավոր պատասխան գործողությունների մասին։
Կիրակի օրը պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ հակամարտության անհապաղ դադարեցման հեռանկարներ չկան՝ չնայած հակառակը պնդող որոշ հայտարարությունների։
«Պատերազմը թևակոխել է նոր փուլ, և Իրանի նավթի ու վառելիքի պահեստների վրա հարձակումն անպայման կհանգեցնի պատասխան գործողությունների տարածաշրջանում»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։
Նա նշել է, որ Իրանը կարող է պատասխան հարված հասցնել էներգետիկ ենթակառուցվածքներին առաջիկա օրերին, ինչը մտահոգություն է առաջացնում տարածաշրջանային նավթագազային օբյեկտների աշխատանքի հնարավոր խափանումների վերաբերյալ։
«Իրանը չի հրաժարվի Հորմուզի նեղուցի վերահսկողությունից, քանի դեռ չի հասել ցանկալի արդյունքների»,- հայտարարել է պաշտոնյան՝ նկատի ունենալով ծովային այն կարևոր երթուղին, որով անցնում է նավթի համաշխարհային մատակարարումների զգալի մասը։
Նա հավելել է, որ Թեհրանն ինքը կորոշի, թե երբ կավարտվի հակամարտությունը։
News.am
