Логотип

Brent տեսակի նավթի գինը հասել է 120 դոլարի՝ 2022 թվականի հունիսից ի վեր առաջին անգամ

Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական իրավիճակի սրման պատճառով Brent տեսակի նավթի գինը հատել է 119,5 դոլարի սահմանագիծը։

Լոնդոնի ICE բորսայում մայիսյան ֆյուչերսների արժեքն աճել է շուրջ 28,92%-ով։ Հատկանշական է, որ 2022 թվականի հունիսի 17-ից ի վեր առաջին անգամ է, երբ Brent տեսակի նավթը նման բարձր մակարդակում է գտնվում։

Ավելի ուշ շուկայում նկատվել է գնային տատանումների դանդաղում և նավթի գինը հասել է 116,01 դոլարի։

News.am