ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և ամերիկացի ձեռնարկատեր Ջարեդ Քուշները չեղարկել են մարտի 10-ին նախատեսված այցը Իսրայել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով իսրայելական 12–րդ հեռուստաալիքին։
«Ուիտկոֆը և Քուշները չեղարկել են վաղը (մարտի 10-ին. խմբ.) նախատեսված իրենց այցը»,– հաղորդել է հեռուստաալիքի լրատվական ծառայությունը։
Նրանց նախատեսած այցի մասին ավելի վաղ հայտնել էր ամերիկյան «Axios»–ը։
Sputnik Արմենիա
