Логотип

Փաշինյանը կրկին ԱԽ նիստ է անցկացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում է Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

«Քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցվել են ավելի վաղ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասները»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Նշենք, որ փետրվարի 28-ից ի վեր սա ԱԽ 4-րդ նիստն է, վերջինն անցկացվել էր մարտի 5-ին։

Sputnik Արմենիա