Логотип

Բաղայի․ Իրանի զինված ուժերը հարվածներ չեն հասցրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը հարձակումներ չեն իրականացրել Կիպրոսի, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային:

«Ինչ վերաբերում է Ադրբեջանին, Թուրքիային և Կիպրոսին, ապա Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հստակ և պաշտոնապես հայտարարել է, որ Իրանի տարածքից կամ զինված ուժերի կողմից ռեակտիվ արկերի նմանատիպ արձակումներ չեն եղել», — ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բաղային, որից մի հատված հրապարակել է իրանական SNN հեռուստաալիքը:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին։ Հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաբազաներին:

News.am