Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Մոջթաբա Խամենեիին Իրանի գերագույն առաջնորդ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում է Կրեմլը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի փորձագետների խորհուրդը երկրի նոր գերագույն առաջնորդ է ընտրել հանգուցյալ Ալի Խամենեիի որդուն՝ Մոջաթաբա Խամենեիին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ անձամբ պետք է մասնակցի Իրանի նոր առաջնորդի նշանակմանը։
«Այժմ, երբ երկիրը դիմակայում է զինված ագրեսիային, Խամենեիի գործունեությունն այդ պաշտոնում խիզախություն և անձնվիրություն է պահանջում»,– ընդգծել է Ռուսաստանի ղեկավարը:
Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը եղել է և կլինի Իսլամական Հանրապետության հուսալի գործընկերը:
«Վստահ եմ, որ դուք պատվով կշարունակեք ձեր հոր գործը և կհամախմբեք իրանցի ժողովրդին»,– ասված է ուղերձում:
Sputnik Արմենիա
