Логотип

Նարեկ Կարապետյան․ Երիտասարդներին խոստացանք, որ ՈւԺեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել

Երիտասարդների հետ հանդիպմանը խոստացանք, որ ՈւԺեղ Հայաստանում նրանք կկարողանան բնակարան գնել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել երիտասարդների հետ հանդիպումից։

Տեսանյութում, նա նշել է. «Մի հատ ծրագիր ունենք պետությունը կառուցապատողի հողը անվճար տալիս է, էլեկտրաէներգիայի ջրի միացման վճարի կարիք չի ունենում ու 75 քմ–անոց պրոյեկտ է տալիս, գինը մոտավորապես, 150-190 հազար դրամ է ամսական։ 75 հազար սեփական տունը՝ առանց հիմնական վճարի, նոր ամուսնացած, այսինքն վերջին հինգ տարվա մեջ ամուսնացած զույգը, կամ ով երկուսից ավել երեխա ունի։ Դա մոտավորապես, 2-3 սենյակ է»։

Դիտարկանը, որ երիտասարդ ընտանիքների համար 1-2 երեխան շատ քիչ է, պետք է 4 երեխա գոնե լինի, Կարապետյանն ասաց. «Հայ ընտանիքներում երեք-չորս երեխա պետք է տանը լինի։ Հայաստանը աշխարհի միակ երկիրն է, որտեղ ինչքան կրթությունը բարձր է, այդքան շատ են երեխա ունենում։ Աշխարհի միակ երկիր է, որի մայրաքաղաքը ավելի շատ երեխա է ունենում։ Դա էլ բերում է նրան, որ լավ կրթությունը, մեզ մի քանի դրական արդյունք է տալիս՝ մեծ ընտանիքներ, իսկ մեծ ընտանիքը դա ուժ է»։

News.am