Логотип

Թուրքիայի հարավային հատվածում իրանական հրթիռ է վնասազերծվել

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի Գազիանթեփ նահանգում իրանական բալիսթիկ հրթիռ է վնասազերծվել։

Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ վնասազերծված հրթիռի կտորներն ընկել են ամայի տարածքում և որևէ վնաս չեն հասցրել։

Նշվել է, որ հրթիռը վնասազերծել են Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ–ի հակաօդային պաշտպանության միջոցները։

News.am