Իրանի հարձակման հետևանքով Իսրայելի հայ համայնքի շրջանում տուժածներ չկան։ Այս մասին հայտնել է Պետախ Տիկվայի իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«Պատերազմը շարունակվում է, առավոտյան հրթիռահարության պատճառով 2 օտարազգի շինարարներ են զոհվել, մեկ քաղաքացի ծանր վիրավորվել է։ Կրկին թիրախավորել էր երկրի կենտրոնը։ Հայերի շրջանում տուժածներ չկան»,– գրել է նա սոցցանցում։
Չերնամորյանը նշել է, որ գիշերը կրկին տագնապ է եղել, առավոտյան` ևս։
Sputnik Արմենիա
