Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ներառված չէ Եվրամիության պատժամիջոցների ցուցակներում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Անվար ալ-Անունին:
«Եվրամիության պատժամիջոցների ցուցակը բաց է դիտարկման համար։ Մոջթաբա Խամենեին չի գտնվում եվրոպական պատժամիջոցների ներքո», — հայտնել է նա մամուլի ճեպազրույցի ժամանակ։ Ալ-Անունին հիշեցրել է, որ որևէ անձի պատժամիջոցների ցուցակներում ներառելու որոշման կայացումը գտնվում է ԵՄ խորհրդի իրավասության ներքո և ընդունվում է միաձայն՝ համայնքի անդամ բոլոր 27 պետությունների կողմից։
News.am
