Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) պաշտոնապես հաստատել է Իրաքյան Քուրդիստանում տեղակայված ամերիկյան բազաների և ԱՄՆ Ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի ուղղությամբ հասցված հարվածների մասին ԶԼՄ-ների տրամադրած տեղեկությունը։
«Այս հարձակողական ալիքի ընթացքում հրթիռակոծության են ենթարկվել Էրբիլում (Իրաքյան Քուրդիստան) գտնվող ամերիկա-սիոնիստական թշնամու բազաները, ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, ինչպես նաև Թել Ավիվի սրտում գտնվող Բեեր Յաակով շրջանը։ Հարվածների ժամանակ կիրառվել է իրանական սպառազինության ողջ զինանոցը, այդ թվում՝ «Հեյբար-Շեկան», մեկ տոննա կշռող բազմակի մարտագլխիկներով համալրված «Գադր» հրթիռները, ինչպես նաև «Խորամշահր» և բաժանվող մարտական մասով «Հեյբար» ծանր հրթիռները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ պետական հեռուստառադիոընկերությունը հայտնել էր, որ հարվածների 37-րդ ալիքի ընթացքում գնդակոծության է ենթարկվել Թել Ավիվի հարավում գտնվող արբանյակային կապի կենտրոնը։ Հարձակման են ենթարկվել նաև Հայֆայում գտնվող Բեեր Յաակովի ռազմական կենտրոնները, ինչպես նաև Էրբիլում գտնվող ԱՄՆ բազմաթիվ օբյեկտներն ու տարածաշրջանում ԱՄՆ 5-րդ ծովային բազան։
News.am
