Չգիտեմ, երևի պատրաստվում են ընտրությունների։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր կարծիքով ինչո՞վ է պայմանավորված, որ իշխանությունը կարծես, հետ է կանգնել Եկեղեցու դեմ ուղղված քայլերից։
«Իրենց հեղինակությունը զրոյացել է, իրենք ինչ-որ մարտավարական հնարք են գործածում, պատրաստվում են, թե չէ իրենք հետ չեն կանգնի ոչ մի բանից»,–ասաց նա։
Հովնան Սրբազանը համոզմունք հայտնեց, որ եթե առաջիկա խորհրդականական ընտրություններում հաղթի իշխանությունը, ավելի մեծ ալիք է սպասվում եկեղեցու դեմ. «Իրենք ծրագիր ունեն, պիտի իրականացնեն. Հայ եկեղեցի չպիտի լինի։ Եկեղեցին իրենց ծրագրերին խանգարում է։ բայց Հայ եկեղեցին միանշանակ կմնա անսասան»,–ընդգծեց նա։
