Логотип

Բորել․ ԵՀ ղեկավարը շարունակում է դուրս գալ ԵՄ արտաքին քաղաքականության լիազորությունների շրջանակներից

Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական հարձակումից հետո Եվրամիությունը բավարար քայլեր չի ձեռնարկել միջազգային իրավունքի պաշտպանության համար, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը «շարունակում է դուրս գալ իր լիազորությունների շրջանակից»՝ ուժեղացնելով դաշինքի արտաքին քաղաքականության մեջ ներգրավվածությունը։ Նման կարծիք է հայտնել ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Այս պատերազմն անօրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Մենք կրում ենք դրա հետևանքները՝ ի դեմս էներգակիրների գների աճի», — Politico պարբերականը մեջբերում է Բորելի խոսքերը։ Ըստ նախկին դիվանագետի՝ ստեղծված իրավիճակը ձեռնտու է ԱՄՆ-ին, քանի որ վերջինս նավթ արտահանող երկիր է։ Բորելը նաև հավելել է, որ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հետևողականորեն «կողմնակալություն է դրսևորում հօգուտ ԱՄՆ-ի և Իսրայելի»։

Բորելը կոչ է արել կասեցնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև գործող առևտրային համաձայնագիրը։ «Այս համաձայնագիրն ի սկզբանե անարդար էր։ Ավելին՝ նույնիսկ ԱՄՆ Գերագույն դատարանն է այդ մաքսատուրքերը ճանաչել հակասահմանադրական և ես կարծում եմ, որ նոր՝ 15%-անոց հավելավճարը նույնպես որևէ իրավական հիմնավորում չունի», — նշել է ԵՄ դիվանագիտության նախկին ղեկավարը։

News.am