Логотип

ԱԳՆ․ Ալժիրի ՌՕՈւ-ի՝ Հայաստանի տարածքով Բաքու չվերթը դիվանագիտական նպատակով է եղել

Ալժիրի ռազմաօդային ուժերի Lockheed Martin C-130J-30 Super Hercules ինքնաթիռը Հայաստանի տարածքով դեպի Ադրբեջան չվերթ է իրականացրել դիվանագիտական նպատակով։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը, համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության, կայացել է դիվանագիտական նպատակներով»,-ընդգծել են ԱԳՆ-ից։

Նշենք, որ ինքնաթիռը Հայաստանի օդային տարածքն օգտագործել էր փետրվարին Անկարայից Բաքու և Բաքվից Բուֆարիկ (Ալժիր) թռչելու համար։