Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնին Պակիստանի հասցրած հարվածի հետևանքով չորս հարյուր մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է ToloNews պորտալը՝ հղում անելով Աֆղանստանի իշխանություններին։
Աֆղանստանի մայրաքաղաքից հայտնում են, որ թիրախում հայտնվել է բժշկական հաստատությունը, որտեղ բուժում էր ստանում ավելի քան երեք հազար բուժառու։
Պակիստանը հերքում է, որ հարվածել է կլինիկային։ Պաշտոնական Իսլամաբադը պնդում է, որ հարվածները եղել են թիրախային և ուղղված են եղել միայն ռազմական օբյեկտներին։
Sputnik Արմենիա
