Զավեշտալին այն է, որ մարդիկ, որոնք ակնհայտորեն ստանում են ֆինանսավորում Միացյալ Նահանգների կամ Եվրամիության, ԵՄ առանձին երկրների կառավարական ֆոնդերից, Սամվել Կարապետյանի՝ Ռուսաստանում բիզնես ունենալու հանգամանքը ներկայացնում են իբրև «ինքնիշխանության» վտանգ:
Սա էլ, այն կատեգորիաներից է, երբ կարող էր լինել անեկդոտ, բայց իրականում տխուր է, որովհետև ունենում է սպառում հանրային որոշակի շրջանակներում:
Այս հարցում էլ, մեծ աշխատանք կա կատարելու՝ մեր հասարակության դիմադրունակությունը բարձրացնելու ուղղությամբ: Մեծ ու հիմնարար բնույթի աշխատանք: Այ դա է, որ Հայաստանին կտա ինքնիշխանության առավել մեծ կարողություն:
Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, վերլուծաբան
Verelq.am
