Логотип

Սիրանուշ ՍԱՀԱԿՅԱՆ․ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՉՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ Է ԴՐԱՆՔ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱՑՄԱՆԸ

Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ընտանիքը երեկ հանդես եկավ բավականին մտահոգիչ հայտարարությամբ ՝ հրապարակելով Վարդանյանի ձայնային հաղորդագրությունն ուղղված Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային:

Ձայնագրությունից պարզ լսվում է, թե ինչպես ենՎարդանյանին ընդհատում: Մտահոգիչ է նաև այն, որ «դատավճիռների» հրապարակումից մեկ ամիսանց Բաքվում պահվող հայ գերիները դեռևս չենստացել «դատավճիռների» տեքստերը ոչ մի լեզվով: News.am-ը թեմայի շուրջ խոսել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչՍիրանուշ Սահակյանի հետ:

– Տիկին Սահակյան, Ռուբեն Վարդանյանիընտանիքը երեկ հրապարակեց Վարդանյանիձայնային հաղորդագրությունը, որտեղ նրանընդհատում են և անգամ թույլ չեն տալիսավարտել խոսքն ու ընտանիքի միջոցովհրապարակային դարձնել Ադրբեջանիօմբուդսմենին ուղղված դիմումը: Ինչպե՞ս եքգնահատում այս իրավիճակը:

– Ռուբեն Վարդանյանի ընտանիքի երեկվա հայտարարությունը և Վարդանյանի ձայնայինուղերձը, որի ժամանակ նրան ընդհատում են, խորապես մտահոգիչ է, և մենք միջազգային մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրելուենք այս հայտարարության վրա:

Վարդանյանի հաղորդագրությունը մեկ անգամ ևս հստակ ցույց է տալիս, որ հայ գերիները լիակատարմեկուսացման մեջ են, զրկված իրենց իրավունքներիպաշտպանության որևէ հասանելի և արդյունավետ մեխանիզմից, և նրանց հետ ինչ ասես՝ կարող է տեղի ունենալ: Հաղորդագրությունից տեղեկանումենք, որ Ռուբեն Վարդանյանը փորձել է հնարավորբոոր միջոցներով կապ հաստատել Ադրբեջանի օմբուդսմենի հետ, բայց բոլոր փորձերը ձախողելուցհետո, որոշել է այդ նպատակով ընտանիքի հետկարճ հեռախոսազանգն օգտագործել:

– Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հայտարարության մյուս մտահոգիչ մասն այն է, որ «դատավճիռների» հրապարակումից մեկամիս անց Բաքվում պահվող հայ գերիներըդեռևս չեն ստացել «դատավճիռների» տեքստերըոչ մի լեզվով: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ դրանք չեն տրամադրվում:

– Այդ դատավճիռների չտրամադրումըարհեսատականորեն խոչընդոտում է դրանքբողոքարկելու իրավունքի իրացմանը: Մենք դա ներկայացնելու ենք որպես իրավունքների խախտում, որի նպատակը խոչընդոտելն է բողոքարկելու, այդ թվում՝ միջազգային ատյաններին դիմելու իրավունքի իրացմանը, ինչնէլ հանգեցնում է մարդու իրավունքների նորկոպտագույն խախտման: Բողոքները չեն կարողներկայացվել առանց հիմնական դատական ակտի, և դրա չտրամադրումը սահմանափակում է արդյունավետ բողոքի իրավունքը:

– Երեկ ադրբեջանակն որոշ լրատվամիջոցներգրեցին, թե օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելելէ Ռուբեն Վարդանյանին, սակայն որևէ լուսանակար այդ ացից չի էլ հրապարակվել: Նշվում է նաև, թե օմբուդսմենի զանգերի կենտրոնում արձանագրվել էր Վարդանյանի զանգը, և այդ պատճառով է իբր նա այցելել, ոչ թե Վարդանյանի հրապարակային հայտարարության պատճառով:

– Մենք անգամ չենք կարող վստահ լինել՝ նման այցեղե՞լ է իրականում, թե՞ ոչ, հատկապես որ լուսանկարէլ չկա հրապարակված: Ադրբեջանականաղբյուները ինչ ցանկանան ՝ կարող են գրել: Պետքնաև հաշվի առնել, որ Ադրբեջանի օմբուդսմեննօժտված չէ անկախության բարձր՝ «Ա» կարգավիճակով, ունի «Բ» կարգավիճակ, և նրազեկույցները միջազգային իրավականկազմակերպությունների կողմից որպեսարժանահավատ չեն ընկալվում: Բացի քաղաքականէլիտայի հետ անձնական և ընտանեկան կապեր ունենալու հանգամանքից, օմբուդսմենն ունիինստիտուցիոնալ և ֆունկցիոնալ կախվածությունգործադիր իշխանությունից: Պարզապես, այդինստիտուտին հատուկ «փոխարինող» դեր է տրվում՝ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին երկրիցհեռացնելու որոշումն արդարացնելու համար:

– Վարդանյանի ընտանիքը նաև մտավախությունէր հայտնել, որ նույնիսկ կարճհեռախոսազրույցները՝ կապի պահպանվածմիակ միջոցը, կարող են դադարեցվել։ Հնարավո՞րէ, որ դա էլ արգելեն՝ վախենալով, որ ՌուբենՎարդանյանը, միևնույն է, անգամ սպառնալիքիտակ, փոխանցելու է այն, ինչ կարևոր է համարում փոխանցել:

– Ինչպես ասացի, Կարմիր Խաչի միջազգայինկոմիտեի հեռացումը մեր գերիներին կատարյալ անպաշտպան է թողել, և իրավիճակն այնպիսին է, որ նրանց հետ ինչ ասես կարող են անել, ու մենք այդմասին տեղեկանալու հնարավորություն չունենք: Մենք առաջիկայում որոշ քայլեր են ձեռնարկելու այդուղղությամբ, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

News.am