ՖԻՖԱ-ն Իրանի աշխարհի առաջնության խաղերը չի տեղափոխի այլ երկիր։ euro-football.ru-ի հաղորդմամբ, ավելի վաղ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը հայտարարել էր, որ կազմակերպությունը բանակցություններ է վարում իր երկրի 2026 թվականի աշխարհի առաջնության խաղերը ԱՄՆ-ից Մեքսիկա տեղափոխելու վերաբերյալ։
Բրիտանական լրատվամիջոցների, այդ թվում՝ The Times-ի, տվյալներով՝ ՖԻՖԱ-ն թույլ չի տա խաղերի տեղափոխումը։ ՖԻՖԱ-ն կարծում է, որ Իրանի խաղերը մեկ երկրից մյուսը տեղափոխելը անհարմարություններ կպատճառի մյուս թիմերին, ինչպես նաև խնդիրներ կառաջացնի լոգիստիկայի, տոմսերի և հեռարձակումների հետ կապված։
2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Իրանի մրցակիցներն են լինելու Նոր Զելանդիան, Եգիպտոսը և Բելգիան։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իրանցիների համար անտեղի կլինի մասնակցել Աշխարհի առաջնությանը, քանի որ դա նրանց համար անվտանգ չէ։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Իրանի հավաքականը որակավորվել է և ընդգրկվել G խմբում, որտեղ նրանք կմրցեն Բելգիայի, Եգիպտոսի և Նոր Զելանդիայի հետ։ Թիմի բոլոր երեք խաղերը նախատեսված են անցկացնել Միացյալ Նահանգներում։
Panorama.am
