Կառավարության անդամներից շատերը տեղյակ չեն, թե Հայաստանը մարդասիրական օգնություն ուղարկելու է Իրան, թե՞ ոչ։
NEWS.am–ի թղթակիցը ՔՊ վարչության անդամ նախարարներից հետաքրքրվել է, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է Իրան ուղարկել մարդասիրական օգնություն, նրանք արձագանքեցին, որ իրենց հայտնի չէ որևէ քննարկում այդ թեմայով։
Ըստ ամենայնի, օրակարգում նման հարց չկա, քանի որ նման բանից տեղյակ չէին մասնավորապես, ՏԿԵՆ, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարարները։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Երևանում Իրանի դեսպանատունը հայտնել է դեղորայքի և բժշկական պարագաների անհրաժեշտության մասին։
