Логотип

Արտգործնախարար․ Մեծ Բրիտանիան իր արտաքին քաղաքականությունը Թրամփին չի «փոխանցի»

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Իվետ Քուփերը հայտարարել է, որ Լոնդոնն իր արտաքին քաղաքականությունը չի «փոխանցի» Դոնալդ Թրամփին։

Նա պաշտպանել է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին չմիանալու, ինչպես նաև Հորմուզի նեղուց բրիտանական ռազմանավեր չուղարկելու վարչապետ Քիր Սթարմերի որոշումը։

«Մեր պատասխանը հիմնված է հստակ սկզբունքների և հանգիստ առաջնորդության վրա։ Մենք աջակցելու ենք ճնշումեր վերապրող բրիտանական տնային տնտեսություններին։

Մենք կպաշտպանենք մեր քաղաքացիներին տարածաշրջանում։ Կպաշտպանենք հարձակման ենթարկվող մեր դաշնակիցներին։ Եվ, ինչպես նախօրեին ասել էր վարչապետը, մենք թույլ չենք տա, որ մեզ ներքաշեն ավելի լայն պատերազմի մեջ, ինչպես նաև մեր արտաքին քաղաքականությունը չենք փոխանցի ուրիշներին։ Մեր որոշումները հիմնվելու են Մեծ Բրիտանիայի արժեքների և նրա ազգային շահերի վրա»։

Քուփերը հավելել է, որ Մեծ Բրիտանիան այս հակամարտության մեջ ԱՄՆ-ից և Իսրայելից տարբերվող դիրքորոշում է որդեգրել՝ հիմնվելով իր սեփական ազգային շահերի վրա։

News.am