Логотип

Մահացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը

Կյանքի 94-րդ տարում կյանքից հեռացել է Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։ Լուրը հայտնում է Sputnik Գրուզիան՝ մեջբերելով պատրիարքական աթոռի փոխանորդ Շիո Մուջիրիի խոսքերը։

«Սա մեծ կորուստ է ամբողջ ուղղափառ աշխարհի համար»,- ասել է նա։

Իլյա Երկրորդը ստամոքսի արյունահոսությամբ տեղափոխվել էր Կովկասյան բժշկական կենտրոն այս գիշեր։ Բժիշկները նրա վիճակը գնահատում էին ծանր, նա միացված էր արհեստական շնչառության սարքին։

Մինչև նոր առաջնորդի ընտրությունը Վրաց ուղղափառ եկեղեցին կղեկավարի Շիո Մուջիրին:

Իլյա Երկրորդը (աշխարհիկ անուն՝ Իրակլի Գուդուշաուրի-Շիոլաշվիլի) ծնվել է 1933 թվականի հունվարի 4-ին։ Նա վրաց ուղղափառ եկեղեցին գլխավորում էր 1977 թ.-ից՝ Դավիթ Ե կաթողիկոս-պատրիարքի մահից հետո։

Իլյա Երկրորդի օրոք 1980-ականներին Վրաստանում ուղղափառությունը վերածնունդ ապրեց: Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում Վրաստանի թեմերի թիվը հասել է 42-ի։ 1977 թվականին Վրաստանում կար ընդամենը 48 գործող տաճար, այժմ դրանց թիվը մոտ 1000-ն է։

Նրա օրոք բացվել են նոր հոգևոր ուսումնական հաստատություններ, Թբիլիսիում կառուցվել է Վրաստանի ամենամեծ տաճարը՝ Սուրբ Երրորդության հայրապետական տաճարը։

Sputnik Արմենիա