Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է։ Այս մասին «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Արաղչին ասել է, որ այաթոլլահ Խամենեին միայն մակերեսային վնասվածքներ է ստացել փետրվարի 28-ին ԱՄՆ-Իսրայելական հարվածի ժամանակ, որի հետևանքով զոհվել է նրա հայրը՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Սեյեդ Խամենեին։
«Որքանով ինձ հայտնի է, նա միայն մակերեսային վնասվածքներ է ստացել։ Նա նախկինի պես լիովին առողջ է և վերահսկում է իրավիճակը։ Իսկ թե երբ և ինչպես նա հանդես կգա ուղերձով՝ լինի դա հայտարարության տեսքով, թե անձամբ, կախված է իրենից։ Բայց ես ունեմ տեղեկություն, որի ճշգրտության մեջ վստահ եմ. նա լիովին առողջ է»,- ասել է Աբբաս Արաղչին։
News.am
