«Թեև մեր բակում` Իրանում ընթացող պատերազմի թեման այլևս գրեթե դադարել է լինել մեր հանրության ու քաղաքական գործիչների ուշադրության կենտրոնում, այն ոչ միայն շարունակվում է, այլև հասել է նոր ծավալման մակարդակի: Դրա վառ վկայությունը երեկ Իրանի առաբել ազդեցիկ գործիչներից մեկի` Ալի Լարիջանիի սպանությունն է:
Իսկ դրա միջանկյալ արդյուքներն արդեն իսկ զգացվում են ողջ աշխարհում, այդ թվում` մեզ մոտ»,-գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա ընդգծում է՝ օրինակ, Հայաստանի կենտրոնական բանկի նախագահը օրերս նշել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության սրումը կարող է Հայաստանում գնաճի վրա 1,2-ից 1,7% ազդեցություն ունենալ և դանդաղեցնել երկրում տնտեսության աճը:
«Ցավալիորեն, Իրանում ընթացող պատերազմը լուրջ չի ընկալվում, իսկ դրա հետևանքներն ու ազդեցությունը թերագնահատվում են:
Նայեք այսօր առավոտ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի այս կադրերը: Եվ նորից եկեք մտածենք մեր տարածաշրջանի իրական խնդիրների մասին»,-նշում է նա։
Panorama.am
