Логотип

Վրաստանում սուգ է հայտարարվել եկեղեցու պատրիարքի մահվան կապակցությամբ. տեղապահ է նշանակվել շիոյի միտրոպոլիտը

Վրաստանում իջեցվել են բոլոր պետական դրոշները. երկրում սուգ է հայտարարված Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ, հայտնում է «Նովոստի-Գրուզիյա»-ն:

Վրաստանի «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ պատրիարքական գահի տեղապահ է նշանակվել Սենակիի և Չխորոծկուի միտրոպոլիտ Շիո Մուջիրին:

Ինչպես նշում է «Նովոստի-Գրուզիա»-ն, 1977 թվականից սկսած Իլյա Երկրորդը Վրաց Ուղղափառ եկեղեցու առաջնորդն է եղել դեռևս 1977 թվականից. նրա գահակալությունը ամենաերկարն է եղել Վրաց եկեղեցու պատմության մեջ: Նա պատրիարքական գահ է բարձրացել 44 տարեկան հասակում: Քառասունինը տարի նա կանգնած է եղել եկեղեցու ղեկին և այդ տարիների մեծ մասը Վրաստանի համար փոփոխությունների ժամանակաշրջան է եղել: Նրա օրոք՝ 1990 թվականին, Վրաց Ուղղափառ եկեղեցին վերականգնել է իր ավտոկեֆալիան, որը վերացվել էր Ռուսաստանի կողմից 1811 թվականին:

Եկեղեցու 93-ամյա առաջնորդի առողջական վիճակը կտրուկ վատացել է մարտի 17-ի գիշերը. նա տեղափոխվել էր Կովկասի բժշկական կենտրոն՝ ներքին ուժեղ արյունահոսությամբ։ Իլյա Երկրորդը մահացել է հիվանդանոցում՝ մարտի 17-ի երեկոյան ժամը իննի սահմաններում։

Հուղարկավորության օրը դեռևս նշանակված չէ։ Այն կհայտարարվի այսօր՝ Պատրիարքարանում անցկացվող Սինոդի նիստից հետո։ Սակայն արդեն հայտնի է, որ հոգեհանգստյան արարողությունները տեղի կունենան Սամեբայում՝ Սուրբ Երրորդության մայր տաճարում։

News.am