Логотип

Ավանեսյան․ Վեդիի հիվանդանոցի տնօրենը ԲԿ-ի փողը կազինոյում կրվեց

ԱԺ–ում լրագրողները արդարադատության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվեցին, թե ինչ է լինելու Վեդիի բժշկական կենտրոնի աշխատակիցների աշխատավարձի հարցը՝ հաշվի առնելով, որ ըստ մամուլի տեղեկությունների, ԲԿ տնօրենը ամբողջ փողը կրվել է կազինոյում։

Ի պատասխան նախարարն ասաց. «Գիտեք, որ կա քրեական գործ, և կարծում եմ, սա իսկապես լրջագույն խնդիր է։ Մենք հիմա վերանայում ենք, ընդհանուր առմամբ, մեր բոլոր հիվանդանոցներում տնօրենների տեխնիկական, բանկային, ֆինանսական հոսքերի վերահսկման հավելյալ մեխանիզմները։ Ինչպես տեսնում ենք, պարզվում է, որ նման անհնար երևույթը ցավոք սրտի տեղի է ունեցել։

Բոլոր ամիսների աշխատավարձերը վճարված են, բժշկական կենտրոնը նորմալ աշխատանքային ընթացքում է, նշանակված է նոր ժամանակավոր պաշտոնակատար։ Մեր կողմից, իմ խորհրդականի կողմից ուղիղ վերահսկողության տակ է և որևէ այս մասով խնդիր չունենք։ Մեր կողմից հետևողական իրավապահ մարմինների հետ աշխատանքը գնում է և պետք է այս գումարները վերադարձվեն»։

News.am