Իսրայելի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել երկրի հարավում գտնվող իրանական գազային ենթակառուցվածքներին, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյային:
Իսրայելցի պաշտոնյայի խոսքով՝ հարվածներ են հասցվել Բուշեր նահանգում գտնվող Իրանի ամենախոշոր գազամշակման ձեռնարկությանը:
Իսրայելական լրատվամիջոցի տեղեկություններով՝ «Հարավային Փարս/Հյուսիսային գմբեթ» մեգա-հանքավայրը գազի աշխարհի ամենախոշոր հայտնի պաշարն է։ Այս հանքավայրն ապահովում է Իրանի բնական գազի ներքին սպառման շուրջ 70%-ը։ Իրանը, որն այս հսկայական հանքավայրը կիսում է էներգետիկ հսկա Կատարի հետ, այն շահագործում է 1990-ականների վերջից։ Անցյալ տարվա հունիսին տեղի ունեցած 12-օրյա պատերազմի ժամանակ Իսրայելը հարվածներ էր հասցրել հանքավայրում գործող իրանական օբյեկտներին։
News.am
