Логотип

Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու` Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին դատախազությունից։

«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»,– հայտնեցին կառույցից։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը 2011 թ. նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ, 2018 թ. մայիսի 10-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվեց այդ պաշտոնից։