Логотип

Պատերազմի հետևանքով անհետ կորածների ընտանիքները ևս 3 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում որոշում կայացրեց, որով 44–օրյա պատերազմի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքները ևս 3 ամիս (2026 թվականի հունվար, փետրվար և մարտ ամիսների համար) կստանան սոցիալական աջակցություն՝ 300.000 դրամի չափով։

Նշվում է, որ դրա համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2026 թվականի մարտի 20-ը ներառյալ:

Ըստ նախնական կանխատեսման և առկա տեղեկատվության՝ միջոցառման շրջանակներում սոցիալական աջակցությունը հունվարի համար կտրամադրվի 11 անհայտ կորած անձանց ընտանիքների, իսկ 2026 թվականի փետրվար և մարտ ամիսների համար` 8 անհայտ կորած անձանց ընտանիքների՝ 2026 թվականի հունվարին շահառու հանդիսացող 3 անձանց՝ ՀՀ վերադարձի հանգամանքով պայմանավորված՝

1) 11 x 300.000=3.300.000 դրամ (2026թ. հունվար ամսվա համար),

2) 8 x 300.000 x 2=4.800.000 դրամ (2026թ. փետրվար և մարտ ամիսների համար):

Այս որոշման ընդունման դեպքում Հայաստանի պետական բյուջեից (սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացված միջոցներից) կպահանջվի 8․100․000 դրամ։

News.am