2026 թվականի մայիսին Երևանում նախատեսվում է անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, այդ պատճառով կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 19–ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի Երևանի մի շարք կենտրոնական փողոցներում միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն։
Հիմնավորման մեջ նշվում է. «Միջազգային նման մակարդակի միջոցառման պատշաճ կազմակերպումը ենթադրում է մայրաքաղաքի ենթակառուցվածքների, այդ թվում՝ կենտրոնական նշանակության փողոցների բարեկարգ և անվտանգ վիճակի ապահովում։
Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել Երևան քաղաքի մի շարք փողոցների միջին նորոգման աշխատանքներ, որոնք գտնվում են գագաթնաժողովի անցկացման վայրերին և պաշտոնական միջոցառումների երթուղիներին հարող հատվածներում։
Միջոցառման շրջանակներում փողոցների միջին նորոգման աշխատանքներ կիրականացվեն Կենտրոն վարչական շրջանի հետևյալ հատվածներում.
Երևան քաղաքի Բուզանդի փողոցի (Բուզանդ փ. – Քոչինյան փ. խաչմերուկից մինչև Բուզանդ փ. – Աբովյան փ. Խաչմերուկ),
Երևան քաղաքի Պարոնյան փողոցի (Պարոնյան փ. – Մաշտոցի պ. խաչմերուկից մինչև Պարոնյան փ. – Դեմիրճյան փ. խաչմերուկ),
Երևան քաղաքի Պռոշյան փողոցի (Պռոշյան փ. – Դեմիրճյան փ. խաչմերուկից մինչև Պռոշյան փ. – Բաղրամյան պ. խաչմերուկ),
Երևան քաղաքի Սարյան փողոցի (Մաշտոցի պ. – Սարյան փ. խաչմերուկից մինչև Թումանյան փ. – Սարյան փ. խաչմերուկ):
Նախագծի ընդունման արդյունքում Կենտրոն վարչական շրջանում շուրջ 57,957.5 քմ մակերեսով ճանապարհահատվածներում կիրականացվեն միջին նորոգման աշխատանքներ։
News.am
