Հայաստանի Հանրապետությունը Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ։ Մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք։ Այլ ձևաչափերի մասին ոչինչ չեմ կարող ասել»,– հայտարարեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը ևս ներկա կլինի՞ հուղարկավորությանը։ Փաշինյանն արձագանքեց. «Ես Կտրիճ Ներսիսյանին չեմ ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։
Նշենք, որ Մայր աթոռը Իլյա Երկրորդի հուղարկավորությանը ներկա գտնվելու կապակցությամբ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հուղարկավորության կազմակերպչական մանրամասների վերաբերյալ պաշտոնական ծանուցում դեռ չեն ստացել։ Երբ այն լինի, արարողություններին Հայ եկեղեցու մասնակցության ձևաչափը կորոշվի՝ պայմանավորված Վրաց ուղղափառ եկեղեցու սահմանած արարողակարգով։
Sputnik Արմենիա
