Եվրամիությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարում։ Այս մասին Երևանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
Նրա խոսքով` «որոշ չարամիտ դերակատարներ» փորձում են խաթարել ժողովրդավարական գործընթացները մի շարք եվրոպական երկրներում՝ կիբեռհարձակումների, ապատեղեկատվական արշավների միջոցով։ Այս համատեքստում Կոսը հիշատակեց հունիսին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
«Մենք այստեղ ենք՝ աջակցելու Հայաստանին հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում, որպեսզի ՀՀ քաղաքացիները կարողանան ազատ և արդար պայմաններում և ինքնուրույն որոշել իրենց երկրի ապագան», – ասաց նա։
Անդրադառնալով վիզաների ազատականացման վերաբերյալ բանակցություններին՝ Կոսը նշեց, որ ըստ Հայաստանի հետ ստորագրված համաձայնագրի՝ Հայաստանը ԵՄ-ից 140 միլիոն եվրո կստանա ազատականացմանն անհրաժեշտ բարեփոխումների համար։
Sputnik Արմենիա
