Պենտագոնի ներկայացուցիչը РИА Новости-ին հաստատել է, որ ամերիկյան F-35 կործանիչն Իրանի վրայով մարտական առաքելությունից հետո արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքի ավիաբազայում՝ նշելով, որ օդաչուի վիճակը կայուն է, և որ միջադեպի վերաբերյալ հետաքննություն է սկսվել։
«Մենք տեղյակ ենք այն հաղորդագրությունների մասին, որ ԱՄՆ F-35 ինքնաթիռն Իրանի վրայով մարտական առաքելություն կատարելուց հետո արտակարգ վայրէջք է կատարել ԱՄՆ տարածաշրջանային ավիաբազայում։ Ինքնաթիռն անվտանգ վայրէջք է կատարել, և օդաչուն կայուն վիճակում է։ Միջադեպի վերաբերյալ հետաքննություն է ընթանում»,- հայտարարել է Պենտագոնը РИА Новости-ի հարցմանը տված պաշտոնական պատասխանում։
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչ կապիտան Թիմ Հոքինսը հայտարարել է, որ ամերիկյան F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արևելքի ԱՄՆ ավիաբազայում՝ խոցվելուց հետո, ենթադրաբար՝ իրանական գնդակոծության հետևանքով։
Իրանն էլ հայտարարել է, որ ամերիկյան կործանիչինհարվածը հասցրել են «կոփված հայրենասերներ՝ գիտնականներ և զինվորներ»։
News.am
