Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչ, գեներալ Ալի Մոհամադ Նաինին զոհվել է ավիահարվածներից: Այս մասին տեղեկացրել են ԻՀՊԿ մամուլի ծառայությունում, հայտնել է IRIB-ը։
«Խոր վշտով և միաժամանակ հպարտության զգացումով տեղեկացնում ենք գեներալ-մայոր Ալի Մոհամադ Նաինիի, հասարակայնության հետ կապերի ծառայության և իսլամական հեղափոխության պետական երաշխավորի ողբերգական մահվան մասին, որը զոհ դարձավ ամերիկա-սիոնիստական դաժան շարժմանը Ռամադան սուրբ ամսվա վերջին օրվա լուսաբացին»,- նշվել է հայտարարության մեջ:
News.am
