Логотип

Վեհափառի բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ ՔԿ միջնորդություն է ներկայացվել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունն արդեն քննչական կոմիտե է ուղարկվել։

«Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք, օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,- Sputnik Արմենիային հայտնեցին ՔԿ-ից։

Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։

Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում (եկեղեցի Թբիլիսիում) կիրակի օրը՝ մարտի 22-ին։ Նա մահացել է հիվանդանոցում մարտի 17-ի երեկոյան։

Հիշեցնենք՝ փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է նրա ելքը Հայաստանից: