Логотип

Կեսգիշերին «Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը

Այսօր՝ մարտի 20-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Ժամը 00:40-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում դատապարտյալները նկատել են, որ խցակիցը սավանով իրեն կախել է։

Դատապարտյալները կարողացել են շատ արագ կտրել սավանը և փրկել նրա կյանքը, ինչից հետո քրեակատարողական ծառայության աշխատակիցները ահազանգել են շտապօգնություն։ Ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ դատապարտյալների կողմից փրկված՝ ինքնասպանության փորձ կատարողը մոտ 35-40 տարեկան է։ Նա Թորոս Թորոսյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել ու մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա առողջական վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։

News.am