Логотип

Ո՞ր երկրում են հայերին ճնշում ՀՀ-ում ընտրություններին մասնակցելու հետ կապված. ՆԳ նախարարը խուսափեց պատասխանից

Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, ՆԳՆ ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ և որոշակի փաստական տվյալներ է ձեռք բերել և եթե կարդաք քննչական կոմիտեի հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով՝ մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ճշգրտումներ կան թե Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե կուսակցության ներկայացուցիչների և թե նաև այլ դերակատարների օժանդակության պրոցեսը կազմակերպելու մասով։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՀԾ–ի հայտարարությանը, թե օտար պետություններում հայերին ճնշում են ընտրություններում մասնակցություն ունենալու հետ կապված։

Հարցին՝ ո՞ր երկրի մասին է խոսքը, նախարարը խուսափողական պատասխան տվեց՝ նշելով. «Այս պահի դրությամբ այլ տվյալ հայտնել չեմ կարող, խնդրում եմ հետևել քննչական կոմիտեի հաղորդագրություններին, որպեսզի պատկերը ավելի պարզ լինի։ Ցանկացած տեղից եկող ազդակ բնականաբար մեր ուշադրության կենտրոնում է լինելու՝ անկախ երկրից։ Քանի որ նախաքննություն է ընթանում, քննչական կոմիտեն պատեհ պահի հանդես կգա հայտարարությամբ»։

News.am