Արդարադատության նախարարությունը հերքում է, որ ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակված նախագիծը իրենց մշակած վերջնական տեքստն է: Միևնույն ժամանակ ո՛չ հերքում, ո՛չ հաստատում են, որ իրենց մշակված տեքստից հանվել է հղումն Անկախության հռչակագրին:
«Դա այն տեքստը չէ, որը մենք պետք է հրապարակենք: Մենք նոր տեքստ ենք հրապարակելու, ոչ թե Սահմանադրության փոփոխությունների», – «Ազատության» հետ զրույցում պնդեց արդարադատության նախարարի մամուլի քարտուղարը:
«Իշխանություն» լրատվականն այսօր պնդեց, որ «իր ձեռքի տակ է հայտնվել ՀՀ Սահմանադրության փոփոխված տարբերակը»: Այս լրատվականի հրապարակած տեքստի նախաբանից բացակայում է Հայաստանի ու ԼՂ-ի միավորման մասին ձևակերպում պարունակող Անկախության հռչակագրին հղումը:
Մարիամ Մելքումյանը չպատասխանեց հարցին՝ արդյոք Անկախության հռչակագրին հղումը նախարարության մշակած նախագծում հանվե՞լ է: Ասաց՝ օրվա ընթացքում հանդես կգան հավելյալ պարզաբանմամբ:
Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից հանել պահանջում է Ադրբեջանը՝ պնդելով, որ միայն դրանից հետո Հայաստանի հետ կստորագրի խաղաղության համաձայնագիրը:
Անձամբ Նիկոլ Փաշինյանն է հռչակագիրը կոնֆլիկտածիրն որակել, կարծիք հայտնել, որ նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագիրը չպետք է հիշատակվի, բայց տեքստը մշակող Արդարադատության նախարարությունը, այնուհանդերձ, պահում է գլխավոր ինտրիգը՝ հանելո՞ւ, թե՞ պահելու են հղումը:
Verelq.am
