Առանց ԱՄՆ-ի ՆԱՏՕ-ն թղթե վագր է։ Նրանք չէին ուզում պատերազմել միջուկային զենք ունեցող Իրանի դեմ։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Այժմ այս հակամարտությունում հաղթանակ ենք տարել ռազմական ճանապարհով, և նրանց համար այն գործնականում ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Նրանք բողոքում են նավթի բարձր գներից, որոնք ստիպված են վճարել, սակայն չեն ուզում օգնել բացել Հորմուզի նեղուցը՝ պարզ ռազմական գործողություն, որը նավթի բարձր գների միակ պատճառն է։ Նրանց համար դա անելը այնքան հեշտ է՝ այդքան նվազագույն ռիսկով։
ՎԱԽԿՈՏՆԵՐ, մենք դա ՉԵՆՔ ՄՈՌԱՆԱ»,- գրել է Թրամփը։
News.am
